Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր

15 հետաքրքիր փաստ կանանց մասին. news.am

15 հետաքրքիր փաստ կանանց մասին. news.am

Ձեր ուշադրությանն է ներկայացնում 15 հետաքրքիր փաստ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին

 

1. Կանայք, միջինը, ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ:

 

2.Վերարտադրողական տարիքի կանայք ավելի քիչ են հակված ինսուլտ կամ կաթված ստանալու. հորմոնալ համակարգը պաշտպանում է նրանց:

 

3. Կանայք տարեկան արտասվում են մոտավորապես 30-64 անգամ, այնինչ տղամարդիկ տարեկան դա անում են 6-17 անգամ:

 

4. Սրտի աշխատանքը կանանց մոտ սովորաբար ավելի արագ է, քան տղամարդկանց մոտ:

 

5. Դաշտանի ընդհանուր տեւողությունը կնոջ ամբողջ կյանքի ընթացքում կազմում է մոտավորապես 4 տարի:

 

6. Ամեն 90 վայրկյանը մեկ աշխարհում մի կին է մահանում հղիության կամ ծննդաբերության ընթացքում:

 

7. Մի կնոջ մոտ երեխաների ամենամեծ թիվը 69-ն է:

 

8. Կանայք ավելի շատ համային ռեցեպտորներ ունեն, քան տղամարդիկ:

 

9. Կանանց լսողությունը սովորաբար տղամարդկանց լսողությունից սուր է: Տակտիլ ու հոտառական զգացումները նույնպես ավելի զարգացած են:

 

10. Կանայք ավելի լավ են տեսնում մթության մեջ: Բացի այդ, կնոջ մոտ շատ ավելի զարգացած է պերիֆերիկ տեսողությունը, եւ նա շատ ավելի հեշտ է ընկալում ընդհանուր պատկերները:

 

11. Կանանց մոտ գերակա է շնչառության կրծքային տեսակը, այնինչ տղամարդկանց մոտ շնչառությունն ակտիվ ներառում է որովայնի մկանները:

 

12. Թեքվելով, երբ իրեն կանչում են, կինը սովորաբար թեքում է միայն գլուխը, այնինչ տղամարդիկ թեքվում են ամբողջ մարմնով, քանի որ նրանց պարանոցն այդքան ճկուն չէ:

 

13. Կանայք թարթում են տղամարդկանցից երկու անգամ արագ:

 

14. Մոտավորապես 20 միլիոն կին «արհեստական» կուրծք ունի, իսկ 250 հազարն ամեն տարի կրծքի պլաստիկ վիրահատությունների է դիմում:

 

15. Աշխարհում 100 միլիոն կին է պակասում սեռերի միջեւ հավասարություն ապահովելու համար (բացի այդ, ամբողջ աշխարհում ավելի շատ տղաներ են ծնվում):

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medside.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ